Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370922 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2734878 վերջին մեկ օրում` 4673 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 25250 պացիենտ: Մեկ օրում աճել է 3048-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 336079 անձ` վերջին մեկ օրում 74 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8056 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1537 է:




Լրահոս