Ռուսաստանի Դաշնության Չուկոտիայի ինքնավար շրջանի մայրաքաղաք Անադիրը Ռուսաստանի ամենաթանկ քաղաքն է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ռուսական РБК՝ հղում անելով ՌԴ վիճակագրության պետական ծառայությանը:
Ծառայության՝ 290 քաղաքային ու ավանատիպ բնակավայրերում իրականցրած հետազոտությունը, որ առնչվել է 264 տեսակի ապրանքների ու մատուցվող ծառայությունների, պարզել է, որ Անադիրում բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների արժեքը, համամատությամբ մնացյալ այլ բնակավայրերի, 57 տոկոսով բարձր է: Ի դեպ, Չուկոտիայի մայրաքաղաքը ՌԴ ամենաթանկ քաղաքի առաջին հորիզոնականն է զբաղեցնում 5-րդ տարին անընդմեջ:
Յակուտիայի բնակավայրեր Զիրյանկա, Միրնի, Ուստ-ներա, ինչպես նաև՝ Կամչատկայի Պալանա և Կամչատկայի Պետրոպովսկ բնակավայրերն Անադիրից իրենց թանկությամբ հետ չեն մնում: Այստեղ ապրելու համար թանկությունը 37-46 տոկոսի է հասնում:
Ապրելու համար ամենաէժան բնակավայրը ինգուշական Նազրան է, որտեղ մատուցվող ծառայությունների ու ապրանքների գները միջինից 25 տոկոսով ցածր են: Էժան քաղաքների ցանկի մեջ ինգուշական այլ քաղաքներ ևս տեղ են գտել՝ Մագասն ու Մալգոբեկը:
Ս.Վ.