ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո օդը փակ չէ, ՀՕՊ-ի վիճակն ավելի է վատթարացել. փորձագետը միտում է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից արձակվող անօդաչու թռչող սարքերը հազարավոր մարդկային կյանքեր խլեցին: «Օդը փակեք». սա պատերազմի ժամանակ թերևս ամենահաճախ լսվող արտահայտությունն էր: Պատերազմից ավելի քան մեկ տարի անց սակայն արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օդային տարածքն է վտանգված:

Սահմանային վերջին լարվածությունների ժամանակ նույնպես հակառակորդը «Բայրաքթար» տեսակի զինատեսակ էր կիրառել, ինչը ցավոք, դարձյալ, մարդկային կյանքեր էր արժեցել: Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարծիքով՝ պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի ՀՕՊ համակարգերի վիճակը ոչ միայն չի լավացել, այլ նաև վատթարացել է: Փոխանակ պարգևավճարներ բաժանելու, ասում է Համբարձումյանը, Փաշինյանի իշխանությունը կարող էր ՀՕՊ համակարգեր ձեռք բերել:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Ս. Վ.




Լրահոս