Գուչիի հայ մոդել Արմինե Հարությունյանը` Badlon ամսագրի հետ համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արմինե Հարությունյանը, ով հայտնի դարձավ որպես «Գուչիի» հայ մոդել եւ մեծ ճանաչում ձեռք բերեց։ Այս անգամ նա նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար, որը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձևության և արվեստի գործիչների համար։

ArmLur.am-ը Արմինե Հարությունյանից փորձեց հետաքրքվել, թե ինչ զբաղվածություն ունի այս պահին եւ արդյոք շարունակվելու է համագործակցությունը Badlon-ի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում այս փուլում խոսել, սակայն ասաց, որ ռուսական Badlon ամսագրի հետ համագործակցություն չի կարող ասել, շարունական կլինի, թե ոչ։

Ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճով զբաղվել է Սու Ստեփանյանը, դիզայները Նենսի Ավետիսյանն է։

Նշենք, որ Արմինեն 2019 թվականի գարնանը Բեռլինի փողոցներից մեկում լուսանկարվելու առաջարկ էր ստացել, ինչից հետո Գուչի նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր էր ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին։ Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։ Նա դարձավ առաջին հայ մոդելը ով երևացել է հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս