Կրկնավարակված վարչապետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործունեությունը հեռավար է իրականցնում: Մոտ մեկ շաբաթ առաջ նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել, ինչի պատասխանը դրական էր եղել:
«Վարչապետի մոտ վիրուսն անախտանիշ է ընթանում»,- տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը:
Փաշինյանը, ըստ պաշտոնական լրատվության, Covid-ով, երկրորդ անգամ է վարակվում:

Կորոնվիրուսով երկրորդ անգամ է վարակվել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկրորդ ախտահարումը հարուցել է վիրուսի «օմիկրոն» ենթատեսակը: Ըստ Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնի՝ Ղարիբաշվիլին նույնպես հեռավար է աշխատում:
Կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել նաև Կանդայի վրաչապետ Ջասթին Թրյուդոն: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Ինձ լավ եմ զգում, շարունակելու եմ աշխատել մեկուսացած ու հետևելով առողջապահության նախարարության ցուցումներին»,- գրել է նա՝ բոլորին հորդորելով պատվաստվել:

Ս.Վ.




Լրահոս