ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անդիմակ» հանրային տրանսպորտ. վարորդներին չի սթափեցնում անգամ տուգանվելու հանգամանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 հազար 922 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8056 է: Բայց չնայած սրան՝ հանրային տրանսպորտում ոչ միայն վարորդները, այլեւ՝ ուղեւորները դիմակներ չեն դնում: ArmLur.am–ի տեսախցիկը ճանապարհներին արձանագրեց, որ երթուղայիններում ուղեւորների մեծ մասը դիմակ չի դնում:

Ի դեպ, դիմակ չդնելու համար տրանսպորտային միջոցներն սպասարկող ընկերությունների նկատմամբ կիրառվում են վարչական տույժեր: Բայց մեր նկարահանումները ցույց տվեցին, որ վարորդներին չի սթափեցնում տուգանվելու հանգամանքը:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս