ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞րն է Վարդենիսում ստեղծված իրավիճակի իրավական հանգուցալուծումը. մեկնաբանում է իրավաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքը մինչև այս պահը չի հայտնաբերվել, որպեսզի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանն աշխատանքի անցնի։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասում է, որ նոր համայնքապետի երդման պահից սկսած դադարում են նախկինի լիազորությունները: Բայց Ահարոն Խաչատրյանը, հարց է տալիս, ինչպե՞ս ստանձնի լիազորությունները, դուռը հո չի՞ ջարդի ու ներս մտնի։ Բացի դրանից, հավելում է, առանց կնիքի որոշումներ էլ չի կարող կայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս