
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է աշխատանքը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որով վարակվել է 47 պատգամավոր, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Նիզամ Մուսավին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 47 պատգամավորի և 30 աշխատակցի մոտ։ Այդ պատճառով բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցվել է։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի խորհրդի առաջարկությունները»,- ասել է Մուսավին։
Խորհրդարանի աշխատանքի վերսկսման ժամկետը չի նշվում։