Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 11:44-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (Մ. Բ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ):
Նշվում է, որ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին պատգարակով տեղափոխել գետի մյուս ափը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: