Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 11-րդ տարեդարձի առթիվ․
««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի գործընկերներ
Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է օրաթերթի հիմնադրման 11-րդ տարեդարձի առթիվ:
Օրաթերթ հիմնելն ու կայացնելը մեծ համբերություն պահանջող բարդ ու աշխատատար գործընթաց է: Մեկ տասնյակից ավելի տարիներ լրատվադաշտում լինելն ու ուրույն տեղ զբաղեցնելը ցույց են տալիս, որ դուք հաջողել եք այդ գործում՝ նվաճել եք ընթերցողների վստահությունը:
Մաղթում ենք ստեղծագործական մեծ և նորանոր նվաճումներ:
Բարի երթ, հարգելի գործընկերներ»: