21 մլն դրամի գնում՝ մեկ անձից. նախարարության նոր պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 25-ին մեկ անձից գնում է կատարել: Մասնավորապես, այդ  ընթացակարգով նախարարությունը 21 միլիոն 480 հազար դրամով տաղավարի պատրաստման ծառայություններ է գնել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ից։ Պայմանագրից պարզ է դառնում, որ այս ընկերությունը պետք է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022 թվականի փետրվարին կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովի:

Հետաքրքիրն այն է, որ Աբու Դաբիում նախորդ տարի կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, երբ Հայաստանը մասնակցել էր դատարկ տաղավարներով, կրկին այս ընկերությունից էր գնում կատարվել: Պայմանագրի գինը կազմել էր 23 մլն դրամ:

Տաղավարի ընդհանուր մակերեսը կազմել է 198քմ: Ըստ պայմանագրի՝ տաղավարում պետք է տեղադրվեր 8-12 բազկաթոռ, 4-6 սեղանիկ, 6-8 բարձր աթոռներ, 15 հատ ցուցահանդեսի բարձր, 15 հատ՝ ցածր տումբաներ, 2 հեռուստացույց, 5քմ LED էկրան: Սակայն, ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի, Ադրբեջանը ցուցադրել էր իր զենքի տեսակները:

Ավելին, այն ժամանակ դեռ նախարար Հակոբ Արշակյանի հրամանով ծառայողական քննություն սկսվեց՝ հանգամանքները պարզելու համար: «Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:

Ն.Հ.




Լրահոս