ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչ է սպասվում տարածաշրջանային կոմունիկացիաներին. Փաշինյանը փակագծեր բացեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Փաշինյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Օվերչուկի այցն ամբողջությամբ գործնական էր եւ նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։

Փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը օրերս ասել էր, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի` չհամաձայնելով, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Նա հիշեցրել էր նաեւ, որ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել:
Մի քանի այլ հարցեր եւս, այդ թվում` ռուս-հայկական երկկողմ հարաբերությունները, առեւտրատնտեսական համագործակցությունը Գրիգորյանի ու Օվերչուկի հանդիպման օրակարգում են եղել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ռուսական կողմի հետ պարբերաբար երկկողմ երկկողմ շփումներ են ունենալու, քանի որ ենթակառուցվածքի օպերատորը Հարավկովկասյան երկաթուղիներն են։

Հավելենք, որ 44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից եւ բրյուսելյան՝ Փաշինյան-Ալիև մի քանի ժամանոց հանդիպումներից հետո, հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Չնայած երկաթուղու վերագործարկման շուրջ հստակ հայտարարություն հնչեց բրյուսելյան բանակցություններից հետո, սակայն պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ եւ փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում՝ նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս