ՀՀ Զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման վերաբերյալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԵՄԾՁԲ-22-7/1» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում:

Մրցույթի առաջին փուլի հրավերը նախաորակված անձին (անձանց) տրամադրվելու է գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվության պատճենը գաղտնի դրոշմագրով ուղեկցող գրությամբ ներկայացնելու դեպքում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցներին հիշյալ թույլտվությունը ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով նախաորակման հայտերի ներկայացման վերջնաժամկետը նվազագույն 15 օրվա փոխարեն սահմանվել է շուրջ մեկ ամիս:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ վերոհիշյալ մրցույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ին դիմած ընկերություններին թույլտվություն տալու գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 29 44 18 հեռախոսահամարով։




Լրահոս