![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/image-3.jpg)
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները փետրվարի 3-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ։
Խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։