ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն տարի` գարնանը». այսպես է կոչվում պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալը, որը հունվարի 31-ից կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: ArmLur.am-ն իր ընթերցողնրին է ներկայացնում նախագծի մանրամասներն ու դերասանական կազմին:

 

Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը ArmLur.am-ի հետ զրույցում  պատմեց, որ նկարահանումները կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից  դուրս: Ելենան նշում է նաեւ, որ Գերմանիայի որոշ տեսարաններ փորձել է ստանալ Հայաստանում:

«Ինչպես ամեն անգամ, երբ նոր նախագիծ ենք սկսում, պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասաց Ելենան ու հավելեց, որ ամբողջ թիմը բավականին հոգնած է, քանի որ նկարահանման շատ խիտ գրաֆիկ ունեն, բայց ոգեւորությամբ շարունակում են աշխատել։ Նոր հեռուստասերիալի հիմքում Հայաստանում արդիական խնդիրներից մեկն է՝ արտագաղթը՝ մեկ ընտանիքի պատմությամբ  ասում եմ՝ երբ մարդիկ իրենց աշխատանքն անում են ազնիվ, անհնար է հաջողություն չունենան»։

Մեր զրուցակցի խոսքով՝ սերիալում նկարահանվում են ինչպես հանրությանն անհայտ դեմքեր, այնպես էլ հայտնի դերասան-դերասանուհիներ: Կան դերասաններ, որոնք առաջին անգամ են նկարահանվում երկար սերիալում: Նախագծում ընդգրկված է նաեւ մի երիտասարդ, ով 44-օրյա արցախյան պատերազմի մասնակից է եւ, ցավոք, կորցրել է ոտքերը:

«Թատերականի ուսանող է, այժմ էլ շարունակում է ուսումը: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդները, անկախ ամեն ինչից, կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Ելենան:

Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը՝ Ելենան ասաց, որ գլխավոր դերակատարների հետ ունեցել է աշխատանքային փորձ։ «Ռոմելա Սարգսյանն առաջին անգամ մեզ մոտ է նկարահանվել, երբ դեռ չուներ աշխատանքային փորձ, հիմա արդեն երրորդ գլխավոր դերն է խաղում։ Ինձ մոտ միշտ նկարահանվում են նորավարտ դերասաններ, այս նախագիծն էլ բացառություն չէ, պրոֆեսիոնալ դերասանների կողքին կտեսնեք իրենց առաջին քայլերն անող դերասաների»,- եզրափակեց նա։

Նախագծի դերասանական կազմում են Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Արման Ղազարյանը, Հայկ Դուրգարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Մերի Հակոբյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս