Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ագարակ-Ոսկեւազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան եւ Երեւանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։
Վթարի հետեըանքով՝ Mercedes-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար։
Հրաչուհի Մկրտչյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝ 1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը, 2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է: Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, եւ ոչ ուշ, քան վեց ամիսը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:
Գայանե Պողոսյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, եր եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի` 1) դիմումը, 2) անձը հաստատող փաստաթուղթը, 3) հանրային ծառայությունների համարանիշը, 4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ), 5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների, 6) լուuանկար (4 x 6 uմ չափի): Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: