180 մլրդ դրամի վերադարձ հարկատուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի ընթացքում պետական բյուջեից հարկատուներին է վերադարձվել մոտ 180 մլրդ դրամ: Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալները:

2021 թվականին միայն ԱԱՀ-ի գծով հարկատուներին է վերադարձվել ընդհանուր առմամբ 146.7 մլրդ դրամ։ Եկամտային հարկի գծով վարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ։ 2020 թվականի համեմատ այս գումարն աճել է 9.4 մլրդ դրամով կամ 70.4%-ով։ Նկատենք՝ սրանք այն գումարներն են, որոնք վերադարձվում են նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին: Ծրագրի համաձայն՝ հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

Սակայն նախորդ տարի որոշում կայացվեց սահմանափակումներ կիրառելեկամտային հարկի վերադարձի ծրագրում եւ այն հիմնավորմամբ, որ այս գումարները մեծ բեռ են բյուջեի համար: Եվ այդ պատճառով այս՝ 022 թվականին եկամտային հարկի գծով վերադարձի գումարների աճն ավելի քիչ կլինի:

Եվ վերջապես, 2021 թվականին Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 587 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր։

Ն.Հ.




Լրահոս