ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահ՝ երկրորդ փորձից. ինչպես կընտրվի Վահագն Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, թե որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը: Ստացվում է, որ ոչ միայն նախագահի թեկնածու չեն առաջադրելու, այլ նաեւ չեն մասնակցելու քվեարկությանը: Եվ սա էլ իր հերթին ենթադրում է, որ ՀՀ նախագահի ՔՊ-ական թեկնածու Վահագն Խաչատրյանը կընտրվի երկրորդ փուլով:

Բանն այն է, որ օրենքի համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն: Իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Հետեւաբար, առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի: Արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով, այս դեպքում թիվը 64-ն է եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել էր 2018-ի մարտին: 4 տարի աշխատելուց հետո նա հրաժարական տվեց պաշտոնավարման գրեթե կեսին՝ հունվարի 23-ին: Դիմումը հետ վերցնելու համար Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ուներ, բայց անցած կիրակի կայացրած որոշումը արդեն նախկին նախագահը չփոխեց: Սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:  Այս պահին նախագահի պարտականությունները կատարում է Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս