
Այսօր մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը 64 տարեկան էր:
ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Արթուր Գրիգորյանի ընկերները սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են հղում:
«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է Արա Մարտիրոսյանը: