ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Գրիգորյանի «Եկ երազենք» երգի և տեսահոլովակի պրեմիերան տարբեր աստղերի կատարմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երգի պետական թատրոնը թողարկել է Արթուր Գրիգորյանի «Եկ երազենք» երգի և տեսահոլովակի պրեմիերան։ Տարբեր տարիների արտիստները կատարում են ՀՀ ժողովրդական արտիստ, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից մեկը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 65 ամյակին։

Արտիստների ցանկում էին Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը և ուրշներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 31-ին, Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նա  հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։ Նա մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին, երկարատև հիվանդությունից հետո՝ հիվանդանոցում։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս