
Twitter-ն ամբողջ աշխարհում սկսում է փորձարկել քվեարկության կոճակը: Այս մասին հաղորդվում է Twitter Support միկրոբլոգում։
Հուլիսին սոցցանցը սկսել էր սահմանափակ թվով օգտատերերի հետ iOS սարքերի «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) գործառույթների փորձարկումներ, որոնց օգնությամբ օգտատերերը կարող էին թվիթին աջակցություն և անհամաձայնություն հայտնել:
«Մենք ընդլայնում ենք փորձադաշտը. ձեզանից շատերը բրաուզերում, ինչպես նաև iOS-ի և Android-ի հավելվածներում կկարողանան օգտագործել downvote կոճակը»,- ասված է գրառման մեջ։
Միայն հեղինակները կկարողանան տեսնել օգտատերերի բացասական ձայները, դրանք կթաքցվեն կողմնակի աչքերից։