Ինստագրամի Threads հավելվածը նոր գործառույթներ է ավելացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Meta-ի տեքստի վրա հիմնված Threads հավելվածը հնարավորություն է տալիս տեսնել ձեր հավանած գրառումները հավելվածի թարմացման միջոցով:

Անցյալ շաբաթ ընկերությունը սկսել էր Android բետա տարբերակում նոր գործառույթի փորձարկումը, սակայն շաբաթվա վերջին Meta-ն այն հասանելի է դարձնել բոլոր օգտատերերի համար:

Օգտատերերը կարող են գտնել իրենց հավանած գրառումները Կարգավորումներ (Settings) – Ձեր հավանումները (Your Likes), որը հասանելի է պրոֆիլի էջի միջոցով:

Բացի հավանած հրապարակումների գործառույթից, Meta-ն ներկայացրել է մեդիայի ներբեռնման որակի նոր տարբերակ, որը հասանելի է այստեղ՝ Settings – Account – Media Quality։ Նոր գործառույթը թույլ է տալիս ներբեռնել պատկերներ և տեսանյութեր ավելի բարձր որակով:

Թեև սրանք հավելվածի համար հաճելի թարմացումներ են, Մարկ Ցուկերբերգն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ ամենապահանջված գործառույթներից մի քանիսը, ինչպիսիք են գրառումների որոնումը և վեբ տարբերակը, կհայտնվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Անցյալ ամիս գործարկված Threads-ը հիանալի մեկնարկ ունեցավ՝ առաջին հինգ օրվա ընթացքում հավելվածում գրանցվել է 100 միլիոն օգտատերեր: Այնուամենայնիվ, տարբեր վերլուծական ընկերությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ հավելվածի օգտագործումը ժամանակի ընթացքում նվազել է:




Լրահոս