ԱԺ օրակարգը` այսօր. ինչ հարցեր կքննարկեն պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ՀՀ ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական նիստերի օրակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է ընդամենը ութ հարց: Օրակարգը հաստատվելու է այսօր կայանալիք ԱԺ խորհրդի նիստում եւ կհաստատվի նաեւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այսպիսով, այդ նախագծերից միայն մեկն է քննարկվելու երկրորդ ընթերցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված ﬖասների հատուցման մասին» օրենքում լրացուﬓեր կատարելու մասին է խոսքը, իսկ ահա մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Սակայն դատելով օրակարգից այս նստաշրջանը շուտ է ավարտվելու, քանի որ այնպիսի նախագիծ չկա, որը կարող է երկար քննարկվել կամ էլ թեթեւ հարցեր են:

Օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: իսկ ահա չորեքշաբթի օրն էլ Ազգային ժողով կգա ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:




Լրահոս