Ասպրամ Կրպեյանը կփոխարինի Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյաին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է նախորդ տարվա դեկտեմբերին մանդատ ստացած պատգամավոր Ասպրամ Կրպեյանին ընդգրկել մի քանի հանձնաժողովներում: Հենց այդ նպատակով էլ այսօր ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի ԱԺ նախորդ որոշումներից մեկում փոփոխություն կատարելու հարցը:

Ըստ այդմ, Հայաստան-Կորեա (Կորեայի Հանրապետություն), Հայաստան-Ճապոնիա եւ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբերում Արծվիկ Մինասյանին կփոխարինի հենց Ասպրամ Կրպեյանը: Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբում էլ Ասպրամ Կրպեյանը կփոխարինի Սեյրան Օհանյանին:

Ն.Հ.




Լրահոս