ԱՊՊԱ պայմանագիր չեն կարողացել կնքել. վարորդներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից ավտոապահովագրական ծառայության սակագինը 3000 դրամով բարձրացել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ վարորդներն այս խնդրի շուրջ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են չեղարկել ԱՊՊԱ թանկացումը: Սակայն ապահովագրական բյուրոն մտադիր չէ թանկացման մասին որոշումը չեղարկել:

Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում վարորդները փորձել են օնլայն ԱՊՊԱ պայմանագիր կնքել, սակայն չի հաջողվել: ArmLur.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ ծրագիրը չի աշխատել, եթե աշխատել է, ապա գերծանրաբեռնված, այնպես, որ հնարավոր չի եղել որեւէ գործարք անել: Վարորդները համոզված են, որ ապահովագրական ընկերությունները միտումնավոր են երեկ այդպես աշխատել, որպեսզի արհեստական խոչընդոտներ ստեղծեն ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործարքի պահին: Սա է պատճառը, որ այս խնդիրն արդեն այսօր առավոտյան լուծվել է:

Վերջին շրջանում մենք հաճախ ենք ականատես լինում, երբ վթարներից հետո ԱՊՊԱ-ին սպասելու հետեւանքով ողջ փողոցի երթեւեկությունը կաթվածահար է լինում, եւ հսկայական խցանումներ են առաջանում: Ընդ որում, որպես կանոն` պարեկային ծառայությունն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն: Մշտապես դժգոհություն կա, որ ԱՊՊԱ գործակալությունները չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ մարդիկ ստիպված չլինեն ժամերով սպասել: Հուսանք՝ ԱՊՊԱ թանկացումից հետո այս խնդիրը կկարգավորվի: Ամեն դեպքում, ապահովագրական բյուրոն խոստացել է, որ ընկերությունները բարեխիղճ կսպասարկեն վարորդներին:

Ս.Հ.




Լրահոս