ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վարորդներն ԱՊՊԱ կանչելուց հրաժարվում են. հարցերը լուծում են «ներքին կարգով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքում խցանումների ընթացքում տեղի ունեցած վթարները լուրջ ֆինանսական վնասներ են հասցնում վարորդներին, քանի որ վերջիններս չեն դիմում ԱՊՊԱ-ին՝ փոխհատուցում ստանալու համար, իսկ որն է պատճառը, որ չեն դիիմում իրենց ԱՊՊԱ-ին:

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած վարորդը նշում էր, որ խցանման ժամանակ տեղի ունեցած խնդիրները վթարների հետ կապված հաճախ հեշտ լուծելու համար ԱՊՊԱ-ին` ապահովագրական ընկերություններին, չեն դիմում, այլ վարորդներն իրար հետ բանակցում են և գալիս ընդհանուր հայտարարի։ Տղամարդիկ մոտավոր տեղյակ լինելով, թե վնասի չափը ինչքան կկազմի, որոշում են փոխհատուցել վնասի չափը, փոխանակում են կոնտակտային տվյալները և մեծ խցանումից խուսափելու համար հեռանում։

Այս ամենը վարորդները կապում են ապահովագրական ընկերությունների ծառայությունների թանկացման հետ։ ArmLur.am զրուցել է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ, ով բացատրել է, թե ինչ պատճառով են նման խնդիրներ առաջանում:

Ստացվում է, որ մեքենաների ապահովագրական ծառայությունները թանկանում են, երբ խնդրահարույց վարորդներ են լինում, որոնց մասնակցությամբ կամ պատճառով հաճախակի են վթարներ տեղի ունենում։ Քեհյանի խոսքով՝ ոստիկանության կողմից հրապարակված վթարների մասին տվյալները, ոչ ամբողջական են, քանի որ նման դեպքերի պատճառով հաճախ չեն էլ հաշվառվում այդ դեպքերը։ Ըստ նրա նմանատիպ վթարների՝ դեպքերը 5000 և ավելի են։

Էմմա Միքայելյան




Լրահոս