Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում կազմել է 394 միլիոն 995 հազար 479: Այդ մասին, Այդ մասին են վկայումWorldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման առաջին օրվանից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 740 հազար 187 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 76 միլիոն 505 հազար 442 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 902 հազար 624-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 272 հազար 14-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 502 հազար 874 մարդ: