Երեւանի քաղաքապետը երեք նոր տեղակալներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց քաղաքապետի երեք նոր տեղակալների նշանակմանը:

Երեւանի քաղաքապետի տեղակալներ նշանակվեցին ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը։

«Մարդկանց ընտրում ենք փորձով՝ հաշվի առնելով անցած ճանապարհը։ Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության եւ սպորտի ոլորտը»,- ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել իր տեղակալների հարցում եւ իրենց նոր թիմը մեծ հաջողություններ է գրանցելու: «Կարծում եմ՝ շատ լավ, բովանդակային թիմ է ձեւավորվում: Եթե կարմիր գծով ենք նայում իմ բոլոր տեղակալները, թե մասնավոր, թե պետական ոլորտներում աշխատելու փորձ ունեն, որը մեզ ավելի շատ ուժեղ է դարձնելու»,-ասաց նա:




Լրահոս