
Թերթը գրում է, որ ՀՔԾ-ն դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ: Այս մասին թերթին պաշտոնապես հայտնել են ՀՔԾ-ից: ”Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, անազատության մեջ է օգոստոսի 30-ից”,- հավելում է թերթը: