
ՀՀ վարչապետի որոշմամբ Գեւորգ Սիմոնյանն ազատվել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց քաղաքապետի երեք նոր տեղակալների նշանակմանը: Նրանցից մեկն էլ Գևորգ Սիմոնյանն էր։