
Թերթի հավստի աղբյուրների մատուցմամբ, այս շաբաթավերջին կամ
հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու
է կոալիցիան լքելու իր որոշման մասին։ Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ և ՀՀԿ նախագահ
Սերժ Սարգսյանի՝ իր և Ռոբերտ Քոչարյանի միջև վերջնականապես կողմնորոշվելու հարցում
ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝
հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հiշեցնենք, որ
հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի,
քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը։