ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում նոր վարժական հավաքներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Բացի այս, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավվում են մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` ապրիլի 18 – 24-ը, 9 պահեստազորային` ապրիլի 25-ից մայիսի 4-ը, 18 պահեստազորային` մայիսի 15 – 24-ը, 27 պահեստազորային` մայիսի 17 – 26-ը, հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` մայիսի 10 – 19-ը:
Իսկ հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` ապրիլի 18 – 27-ը ներառյալ, 6 պահեստազորային` ապրիլի 19 – 28-ը, ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ, տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` մայիսի 10 – 16-ը, 31 պահեստազորային` հունիսի 6 – 15-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` ապրիլի 15 – 24-ը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս