Հայտնի մարդիկ նույնպես սովորական մարդիկ են եւ երբեմն նրանք էլ կարող են խնդիրներ ունենալ անձնական կյանքում: Շատերին հայտնիությունը կարող է խանգարել ընտանեկան կյանքի կամ սիրային հարաբերությունների հարցում, իսկ շատերին էլ՝ ոչ:
ArmLur.am-ն հատուկ իր ընթերցեղների համար ներկայացրել է այն հայ հայտնիներին, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում, տարբեր հանգամանքներից ելնելով, բաժանվել են:
Օրեր առաջ՝ փետրվարի 7-ին, համացանցում մեծ արագությամբ տարածվեց դերասանուհի, հաղորդավարուհի Յաննա Դանիելյանի եւ դերասան Սուրեն Փահլեւանյանի բաժանման մասին լուրը: Զույգը բաժանվեց 12 տարվա համատեղ կյանքից հետո, նրանք ունեն մեկ դուստր:
Խորեն Լեւոնյան եւ Լիկա Մեսրոպյան զույգը նույնպես բաժանվել են, չնայած զույգը փորձում է չհանրայանցնել իրենց անձնական կյանքը: Նրանք ունեն մեկ որդի:
Դերասան Գեւորգ Գրիգորյանը, ով դեռեւս 2019 թվականին էր անակնկալ ձեւով առաջարկություն արել նախկին սիրելիին՝ Սուսիին, պարզվեց որ զուգը բաժանվել է, ավելին Գեւորգն արդեն նոր կողակից ունի:
Երգիչ Գեւորգ Մկրտչյանը եւ դերասանուհի Իրինա Այվազյան զույգը նույնպես համալրեցին այն հայտնիների շարքը, ովքեր երկար ժամանակ ընկերություն անելուց հետո բաժանվեցին: Իրինան արդեն նոր բոյֆրենդ ունի:
Ի զարմանս շատերի՝ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նույնպես բաժանվել է սիրելիից:Նկատենք, որ նրանք այն քիչ զույգերից էին, ովքեր իրենց անձնական կյանքը հանրությունից գաղտնի չէին պահում եւ հաճախ էին կիսվում համատեղ եւ գեղեցիկ լուսանկարներով:
Իսկ, 2019-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի համար անակնկալ կերպով կայացավ իր եւ դերասան Գոռ Համբարձումյանի նշանադրությունը, սակայն որոշ ժամանակ անց Մարիամը սոցհարթակներից հեռացրեց իր եւ նշանածի բոլոր համատեղ լուսանկարները: Զույգն այլեւս միասին չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան