ՖՈՏՈ. Հայ հայտնիներից ովքեր են մայրացել 2022-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով տարին՝ ArmLur.am-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքում 2022 թվականին համալրում է եղել: 2022-ը նոր զգացումներ ու հույզեր է պարգևել Սիրուշոյին, Արամ mp3-ին, Տիրուհի Հակոբյանին եւ Լենա Ղազարյանին:

Երգչուհի Սիրուշոն, որն օրերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր երրորդ զավակին ՝ Զաբելին լույս աշխարհ բերելու նպատակով, պարբերաբար իր հետեւորդների հետ կիսվում է նրա լուսանկարներով:

«Սա մեկ ամիս առաջ էր, Զաբելի 40-րդ օրն էր  ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր…
Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի Թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգև սրբազանը…»,-գրել է նա:

Օրերս լույս աշխարհ է եկել նաեւ դերասան, երգիչ Արամ mp3-ի դուստրը: Ում նա անվանակոչել է Շողեր: Նշենք, որ երգիչն ունի երկու զավակ, մեկ դուստր:

«Սիրտս կրակով լցվավ Շողեր Ջան»,-այսպես էր գրել նա դստեր լույս աշխարհ գալու առթիվ:

Այս տարվա մայիսի 21-ին լույս աշխարհ է եկել երիտասարդ դերասանուհի  Տիրուհի Հակոբյանի առաջնեկը: Զույգը երեխային անվանել է Դանիելլա:

Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանն այս տարի նույնպես մայրացել է: Երգչուհին դուստր է ունեցել:

 




Լրահոս