ԱՄՆ-ից վտարվել են ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 -ին ԱՄՆ-ից վտարվել են ռեկորդային թվով` շուրջ 400 հազար անօրինական ներգաղթյալներ,- հաղորդում է Reuters -ը:Այս մասին պարզ է դարձել ԱՄՆ իմիգրացիոն-մաքսային հետաքննությունների ծառայության զեկույցից: Վերջինիս տվյալներով` սեպտեմբերի 30-ին ավարտված նախորդ ֆինանսական տարում երկրից վտարվել է 396,906 անօրինական ներգաղթյալ: Նշենք, որ անօրինական ներգաղթյալների հարցը ԱՄՆ-ում ամենասուր խնդիրներից մեկն է:




Լրահոս