Gallup International Аssociation-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Երևան քաղաքի կառավարման, հիմնախնդիրների ու այլ ոլորտների մասին տվյալներ էր ներկայացնում: Ըստ Նավասարդյանի՝ իրենց իրականացրած հարցմանը մասնակցել է 800 ընտանիք, ինչի հիման վրա էլ ամփոփվել էին արդյունքները:
Երևան քաղաքին ու հիմնականում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող տվյալները մեծամասամբ դրական երանգ ունեին: ArmLur.am-ը Նավասարդյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրվում, որ Մարությանի վերաբերող տվյալները կամ հարցերի պատասխանները միայն դրական են եղել: Նա նշեց, որ ներկայացված պատկերը կազմվել է իրականացված հարցման տվյալներով, իսկ իր անձնական տեսակետով՝ Մարությանը բնավ էլ լավ քաղաքապետ չէր: