Կառավարությունը կիմանա` քանիսն են դեմ կուտակայինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանցիների 60%-ը տեղեկացված չէ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին կամ քիչ է տեղեկացված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքին դեմ արտահայտված հիմնական փաստարկները հետևյալ են` 34,3% դեմ է, քանի որ կուտակված գումարները հետ ստանալու երաշխիք չկա, 32,9% չեն վստահում կառավարությանը, 27,3%-ը կարծում են, որ 5% պահումը աշխատավարձից բավականին մեծ գումար է, 18,8% նշել է, որ չի վստահում ֆոնդերին, 18% չեն վստահում կուտակային կենսաթոշակային համակարգին, 18,4% դեմ են համակարգի դեմ լինելուն և 5,5% դեմ են, որովհետև կուտակված գումարները ուղարկվելու են արտերկիր:

«Համակարգին կողմ 46,2%-ը նշել է, որ պետությունն իր ներդրումը կունենա իր քաղաքացիների բարեկեցիկ ապագան ապահովելու գործում:

23,1% նշել է, որ ընթացիկ կուտկակված գումարները կնպաստեն տնտեսության զարգացման խթանմանը և 21,2%-ը նշել է, որ զարգացած երկրներում ընդունելի համակարգ է և կցանկանան, որ այն ևս կիրառվի Հայաստանում»,- հայտնեց Նավասարդյանը:

DSC03822

Վերջում Նավասարդյանը հայտնեց, որ հանրության կողմից կուտակայինի մասին տեղեկացվածությունը բավարար չէ: Նրա փոխանցմամբ, իրենց հետազոտությունների արդյունքերը կուղարկվեն նախագահական, ՍԴ, կառավարություն, մի քանի հկ-ների, որպեսզի թվարկվածները կարողանան որպես ինֆորմացիա սա օգտագործել:

 




Լրահոս