Խաշթառակ բնակավայրի 57-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ձկնագողության կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումները պատկանում է իրենն են, ձկներն էլ որսացել է ինքը:

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։




Լրահոս