Վարժական հավաքներ մինչև 1400 քաղաքացու մասնակցությամբ. հայտնի են օրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Ավելին, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն տրանսպորտային միջոցներ: Մեզ հայտնի դարձավ, որ հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ընթացիկ տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Ի դեպ, վարժական հավաքներին կմասնակցի մինչև 1400 քաղաքացի, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց:

Տեղեկացնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել նաեւ այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը: Այդ վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի:
Ս.Հ.




Լրահոս