ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարություն Աժ հարցուպատասխանի ժամանակ ջուրը «տակից» են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի օրերին ջուրը պատգամավորներին «տակից են տալիս»: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է՝ ինչպես են Ազգային ժողովի աշխատակիցները նիստերի դահլիճի մուտքի դռան մոտ դրված շշերից ջուրը լցնում մեկանգամյա օգտագործման բաժակների մեջ ու այն մատակարարում պատգամավորներին, ավելի շուտ՝ այն դնում են բոլոր պատգամավորների առջև:

Նշենք, որ խորհրդարանում տեղի ունեցած շշամարտերի ակտից հետո ԱԺ աշխատակազմը որոշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին, այսինքն՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է լինում, նիստերի դահլիճից հավաքել ծանր հրետանին՝ շշերը:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էլ նկատել էր՝ հարցուպատասխաններից մեկի ժամանակ էլ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շշով ջուրը գաղտագողի էր ձեռքն առնում՝ ընդդիմադիրների աչքից հեռու: Մի-մի կում ջուրը նա ընկերաբար միայն իր գործընկեր նախարարներին էր առաջարկում: Ծարավը հագեցնելուց հետո ջրի շիշը զգուշորեն նորից տեղն էր դնում, ասես ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել է:




Լրահոս