Այսօր Սիսիանի N զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն: Ջրօրհնեքը կատարել է Սիսիանի հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Զեյնալյանը և զորամասի գնդերեց Հակոբ սրկ. Գևորգյանը:
Իր օրհնության խոսքում Տեր Պարգևը հրամանատարական կազմին և զինվորներին մաղթել է խաղաղ և Աստվածային օրհնություններով լի ծառայություն:
Ջրօրհնեաց արարողության խաչքավորությունը ստանձնել է փոխգնդապետ Վահագ Մինասյանը: