N զորամասում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։