Googlphone -ը այլեվս երազանք չի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google-ը եւ Samsung–ը հոկտեմբերի 19–ին Հոնգկոնգում կայացած շնորհանդեսում ներկայացրել են Galaxy Nexus սմարթֆոնը, որն աշխատում է Android Ice Cream Sandwich գործառնական համակարգի հիման վրա,- հայտնում է CNet News–ը։Android–ի նոր տարբերակը նախորդներից տարբերվում է նրանով, որ կարող է օգտագործվել ինչպես սմարթֆոններում, այնպես էլ՝ պլանշետային համակարգիչներում։Նոր սմարթֆոնում Ice Cream Sandwich–ը թույլ է տալիս արգելաբացել էկրանը դեմքեր ճանաչելու տեխնոլոգիայի միջոցով, ինչպես նաեւ ներառում է Android Beam կոչվող NFC–ծառայությունը որի միջոցով մեկ սեղմումով երկու “գուգլոֆոններ” կարող են փոխանակել տեսահոլովակներ եւ ծրագրային հավելվածներ։Galaxy Nexus–ը նոյեմբերի սկզբին կսկի վաճառվել:




Լրահոս