Ազգային շահերն առաջ տանելու համար «Եվրանեսթը» կարևոր հարթակ է, ու Արևելյան գործընկերության շրջանակներում միջազգային այդ կառույցի հետ Հայաստանը պայմանագրային որոշակի բազա ունի: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական և իրավական մոտարկման հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ Արևելյան գործընկերության հնարավորությունը միշտ պետք է օգտագործել ի շահ Հայաստանի հանրապետության՝ թե՛ իրավական մոտարկման, թե՛ տնտեսական համագործակցության, թե՛ էներգետիկ ռեսուրսների ճիշտ բաշխման տեսանկյունից:
«Եվրանեսթի» պատվիրակների կազմում նաև երեք ադրբեջանցի կլինի, ինչի մասին ArmLur.am-ը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել: Թեև առաջին դեպքը չէ, որ միջազգային կառույցների նախաձեռնած նիստերի շրջանակներում ադրբեջանցիները Երևան են գալիս, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հայրենակիցների վերաբերմունքն այս հարցին խիստ հակասական է: Նախկին պատգամավորը սակայն հորդորում է ըմբռնումով մոտենալ նրանց այցին, քանի որ դա լավ առիթ է ադրբեջանցիներին ցույց տալու՝ ի տարբերություն իրենց մենք մեր վարքագծով հիստերիկ գործողություններ չենք կատարում:
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերի ժամանակ անպայման պետք է խոսել էներգետիկ հարցերից: Բարձաձայնել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն բան անում են՝ Հայաստանին դուրս մղելու տնտեսական հանարվոր բոլոր գործընթացներից:
Տարոն Սիմոնյանը վստահ է՝ ադդրբեջանցի պատվիրակները նորից են փորձելու բարձրացնել ու քննարկման առարկա դարձնել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Հետևաբար՝ դրան պատրաստ պետք է պատրաստ լինել ու համարժեք պատասխան տալ: Մեծամորի ատոմակայանի փակման հարցը, հիշեցնենք, 2019-ին Վրաստանում անցկացված «Եվրանեսթի» նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը կարողացել էր տապալել:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսսեփյան
ArmLur լրատվական