ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը պաշտոնական իր էջում հայտնել է, որ ավարտվել է աճուրդով օտարման ներկայացված 1.84871 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքի և հարակից շենք-շինություների աճուրդը:
«ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում 2022 թ. փետրվարի 17-ին ավարտվել է ՀՀ կառավարության 27.01.2022 թ. թիվ 90-Ա որոշմամբ դասական աճուրդով օտարման ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունների (ընդհանուր մակերեսը՝ 2018.12 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի (ընդհանուր մակերեսը՝ 1.84871 հեկտար) աճուրդը։
Գույքը ներկայացվել է օտարման 1.207.233.750 ՀՀ դրամով։ Հայտարարված աճուրդի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «Տեխնոտուն» ՍՊԸ-ն։
Հաշվի առնելով, որ գույքն օտարման է ներկայացվել աճուրդով և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ աճուրդի հաղթողը պարտավորվել է 10-օրյա ժամկետում վճարել գույքի օտարման արժեքն ամբողջությամբ»,- մանրամասնել է Ավետիսյանը: