Արցախում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. մեքենան մասնակի այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին՝ ժամը 17:24-ին, Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մարտունու քաղաքի Աբրիկավան թաղամասում հրդեհ է բռնկվել:

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ, նախնական տվյալներով, Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.), իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա մեկ տուժած, որին անցորդների ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, լիամարվել՝ ժամը 17:40-ին:

Նախնական տվյալների համաձայն՝ այրվել են Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:




Լրահոս