Պաշտոնանկություն՝ Զինված ուժերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոմիկ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Որոշումը ստորագրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը:

Որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»:

Ալեն Սիմոնյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը:




Լրահոս