
Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում: