Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պուտինի հետ 1 ժամ 45 րոպե զրույցից հետո Մակրոնը զրուցել է Զելենսկու հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո զրույց է վարում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը այս պահին հեռախոսազրույց է ունենում նախագահ Զելենսկու հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։
Ավելի վաղ Մակրոնը Պուտինին զանգահարել էր կիրակի տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին): Մինչ այդ՝ շաբաթ երեկոյան, Ֆրանսիայի ղեկավարը զրուցել է Զելենսկու հետ։




Լրահոս