ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ՆՇԵԼ ՎԱԼԵՆՏԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ամբողջ աշխարհում նշվում է  Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը: Այս տոնը նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին եւ ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արեւմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

 

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաեւ, որ մինչեւ իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

Չնայած մենք՝ հայերս, ունենք սիրո խորհրդանիշ Սուրբ Սարգիսի տոնը, սակայն նշում ենք նաեւ Վալենտինը: Այսպիսով, ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր նշել են սիրո տոնը:

 

Երգիչ Սեւակ Ամրոյանը լուսանկար է հրապարակել կնոջ հետ եւ սիրառատ գրառում կատարել՝ հորդորելով անպայման գտնել սիրելիին եւ իր պես չուշանալ. «Անպայման էս տարի գտեք ձեր կեսին, իմ պես մի՛ ուշացրեք»:

 

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը կրքոտ լուսանկար է հրապարակել, որին կից Օնորե դը Բալզակից մեջբերում է արել. «Սերը միակ կիրքն է, որը հաշվի չի նստում ոչ անցյալի, ոչ ապագայի հետ»:

 

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը ամուսնու հետ նկար է հրապարակել եւ հակիրճ գրել. «Իմ սիրուն սեր»:

 

Բլոգեր Արուսիկ Տիգրանյանը ամուսնու հետ լուսանկարներ է հրապարել եւ իր զգացմունքներով կիսվել հետեւորդների հետ. «Համ էլ երեկ վալենթայն էր: Կուզեի երկար բարակ գրել, թե մեր ամուր սիրո գրավականը որն է, բայց ալարում եմ: Մենակ մի բան ասեմ ու վսյո: Ես նկատել եմ, որ շատ սխալ է էն պատկերացումը, որ պետք է երկու մարդ ձուլվեն, դառնան նույնը, մեկը ապրի միայն դիմացինի կյանքով, իրան զոհաբերի, որ համարվի, որ սիրում է դիմացինին: Ավելի ամուր է էն սերը, որտեղ երկու մարդիկ ունեն իրանց սեփական կյանքը, հետաքրքրությունները, կարծիքները, առաջնահերթությունը, ընկերները, աճելու ուղին ու պատկերացումները ու էդ կետից կարողանում են հիանալ, սիրել, հարգել, լրացնել ու ընդունել դիմացինին: Ինձ թվում է` էդ հարաբերությունները շատ ավելի քիչ շանսեր ունեն ձանձրալի, կանխատեսելի ու անհետաքրքիր դառնալու»:

Սիրառատ եւ հատուկ Վալենտինյան լուսանկարներ եւ գրառումներ են արել նաեւ Սոնա Ռուբենյանը, Մագա Հարությունյանը, Միշոն, Տիգրան Ասատրյանը, Նունե Եսայանը, Արմենչիկը, Գրիգ Գեւորգյանը եւ Սոնա Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Սիրուն Մինասը, Սիրուշոն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿԵՐԵԼ ԵՄ» ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ

Փետրվարի 12-ին հայ երիտասարդության համար խորհրդանշական օր է՝  բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, որը հարյուրամյակների պատմություն ունի:

 

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Ավանդույթի համաձայն` ով գիշերը երազում ջուր տա, նա էլ կլինի ապագա հարսնացուն կամ փեսացուն:

Տոնի առթիվ ArmLur.am-ը զրուցել է երիտասարդ երգիչ Գեւորգ Մկրտչյանի հետ, ով փոքր-ինչ հուսահատված նշեց, որ երեք անգամ կերել է եւ երեք անգամ էլ ոչինչ չի տեսել:

«Ամեն անգամ հավատով սպասում եմ, որ գոնե այս անգամ կտեսնեմ, այդպես էլ չի ստացվում: Անկեղծ ասած, երեկ մոռացել էի, որ այսօր Սուրբ Սարգսի տոնն է, միայն երեկոյան եմ իմացել, երբ մայրս հիշեցրեց»,-մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մկրտչյանը՝ հավելելով, որ  օրվա հետ կապված այլ պլաններ չունի. ինչպես միշտ, աշխատանքային կլինի:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՋՈՂ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնարկեց Դոհայի մրցաշարում: Դոհայի ATP-250 մրցաշարի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 51-րդ ռակետ Մակենզի Մակդոնալդսի հետ: 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղից հետո Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով: Դոհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1 միլիոն դոլար: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

 

 

ՄԵՍԻԻ ՄԱՍԻՆ

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպումից առաջ խոսել է փարիզյան թիմի առաջատարների մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ «Մբապեի դեմ խաղալը շատ հետաքրքիր կլինի։ Մեսին անհավանական ֆուտբոլիստ է, որից միշտ սպասում են գոլեր։ Բազմիցս խաղադաշտում եմ տեսել, թե ինչեր կարող է անել Մեսին։ Մեր անձնական դիմակայության պատմությունը կունենա եւս մեկ գլուխ։ Նեյմարը նույնպես բարձրակարգ հարձակվող է։ Նրա վերադարձը հրաշալի նորություն կլինի ՊՍԺ-ի համար»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին եւ ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը: ԵՊՀ-ից հայտնում են, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի Երիտասարդական մշակութային կենտրոնում անցկացված մրցույթում Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակին: Ժյուրիի որոշմամբ՝ բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը եւ տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ՝ նա արժանացել է նաեւ «Սուպեր գրան պրի» մրցանակին: Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի եւ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների:




Լրահոս